Մեր մասին

«Դիսքավրի Թրեվլ» ՍՊԸ-ն անմոռանալի հանգստի կազմակերպման լավագույն տուրիստական գործակալություններից է: Մենք բազմապրոֆիլային ընկերություն ենք և տրամադրում ենք ծառայությունների լայն տեսականի: Մեզ հետ աշխատանքի հարմարավետությունը կայանում է նրանում, որ մենք առաջարկում ենք ինչպես ձևավորված տուրիստական փաթեթներ կոնկրետ ուղղություններով, այնպես էլ առանձին տուրիստական փաթեթների կազմում:

Մեր մասնագետներն ընտրում են լավագույն հյուրանոցները, որտեղ Ձեր հանգստի համար մտածված է յուրաքանչյուր մանրուք: Մենք համագործակցում ենք ժամանակով փորձված լավագույն տուրօպերատորների հետ, ինչի շնորհիվ էլ առաջարկում ենք Ձեզ որակյալ հանգիստ աշխարհի ցանկացած անկյունում: Մեր թիմի ձգտումները ուղղված են արդիական տուրիստական առաջարկների ստեղծմանը:

Մեր գլխավոր խնդիրն է յուրաքանչյուր հաճախորդի համար հանգիստը դարձնել յուրահատուկ: Ընկերության մենեջերները գնահատում են հաճախորդի հետ երկարաժամկետ հարաբերությունները, այդ պատճառով մենք միշտ պատասխանատու ենք մեզ վրա վերցրած պարտականությունների համար: Մենք բարձր ենք գնահատում մեր ընկերության հեղինակությունը և առաջարկում ենք Ձեզ միայն լավագույնը: